Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ընթացիկ մրցաշրջանում Դ. «Բորուսսիան» առաջին անգամ պարտվեց սեփական հարկի տակ

Դորտմունդի «Բորուսսիայի» ֆուտբոլիստները ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ պարտվեցին սեփական հարկի տակ: Երեկ Եվրոպա լիգայի 6-րդ տուր շրջանակներում գերմանացիները 0-1 հաշվով զիջեցին հունական ՊԱՕԿ-ին:

Ընթացիկ մրցաշրջանում սա առաջին պարտությունն էր Տոմաս Տուխելի և նրա սաների համար սեփական հարկի տակ: Բացի այդ, ՊԱՕԿ-ը դարձավ «Բորուսսիայի» միակ մրցակիցը, ով գոլ բաց չթողեց «Սիգնալ Իդունա Պարկում»:

Չնայած պարտությանը, դորտմունդցիները կխաղան Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում: