Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Դորտմունդի «Բորուսսիայի» ֆուտբոլիստը կտեղափոխվի «Յուվենտուս»

«Յուվենտուսը» պատրաստ է կլորիկ գումար վճարել Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Իլկայ Գունդոգանի համար, սակայն թուրինցիները պետք է սպասեն մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:

«Յուվենտուսը» դեռ վերջին տրանսֆերային պատուհանի ժամանակ էր ցանկանում գնել գերմանացի կիսապաշտպանին, սակայն «Բորուսսիան» հրաժարվեց վաճառել վերջինիս:

Իտալիայի չեմպիոնները պատրաստ են 30 մլն եվրո առաջարկել Գունդոգանի տրանսֆերի դիմաց: