Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Դորտմունդի «Բորուսսիայի» առաջատարը կարող է տեղափոխվել «ՊՍԺ»

Ինչպես հաղորդում է Tuttomercatoweb.com-ը,  Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է տեղափոխվել «Պարի Սեն Ժերմեն»:

Ընթացիկ մրցաշրջանում գաբոնցի հարձակվողը ֆանտաստիկ խաղ է ցուցադրում: Օբամեյանգը բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում, դարձել 25 գոլի հեղինակ և կատարել 5 գոլային փոխանցում:

Օբամեյանգի ներկայիս պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2020թ.: Ավելացնենք, որ հարձակվողը արդեն հասցրել է հանդես գալ ֆրանսիական լիգա 1-ում, որտեղ խաղացել է «Դիժոնում», «Լիլում», «Մոնոկայում» և «Սենտ Էտյենում»: