Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Դորտմունդի «Բորուսսիան» մերժել է «Յուվենտուսի» առաջարկը

«Յուվենտուսը» շարունակում է նոր կիսապաշտպանի փնտրել, ով կուժեղացնի թիմի կենտրոնական գիծը:

Թուրինյան ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր էր ձեռք բերել Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Իլկայ Գունդոգանին, սակայն գերմանական ակումբը մերժել է իտալացիների առաջարկը,- հաղորդում է Sky Sport Italia-ն:

Նշվում է, որ «Չելսիի» կիսապաշտպան Օսկարի տեղափոխության հավանականությունը նույնպես քիչ է, քանի որ վերջինս չունի եվրոպական անձնագիր: