Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Դիժոնը» դուրս մնաց Ֆրանսիայի գավաթից

Ֆրանսիայի գավաթի 1/64 եզրափակչի շրջանակներում «Դիժոնը» պարտություն կրեց «Սարեժեմինից» 2-1 հաշվով և դուրս մնաց խաղարկությունից:

Առաջինը հաշիվը բացեցին «Դիժոնի» ֆուտբոլիստները, սակայն հետագայում չկարողացան պահպանել հաղթական հաշիվը և 5 րոպեի ընթացքում երկու գոլ ընդունեցին:

Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը մասնակցեց հանդիպմանը՝ դաշտ դուրս գալով մեկնարկային կազմում: