Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Դինամո» Զագրեբի ֆուտբոլիստը չի ցանկանում տեղափոխվել «Ռեալ Մադրիդ» (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրվում է Զագրեբի «Դինամոյի» կիսապաշտպան Անտե Չորիչի ծառայություններով, տեղեկացնում է goal.com-ը:

Սակայն, 18-ամյա ֆուտբոլիստը չի ցանկանում տեղափոխվել «արքայական» ակումբ: Վերջինս մտավախություն ունի, որ «Ռեալում» նա շատ խաղային ժամանակ չի ստանա:

Նշենք, որ կիսապաշտպանի տրանսֆերը գնահատվում է 10 մլն եվրո: Բացի մադրիդյան ակումբից Չորիչով հետաքրքրվում է «Պարի Սեն Ժերմենը»:

Ընթացիկ մրցաշրջանում Չորիչը անցկացրել է 16 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ: