Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Դեկտեմբերի 10-ին Բենզեման կարող է հեռացվել ազգային հավաքականից

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կարող է հեռացվել Ֆրանսիայի ազգային հավաքականից: Ինչպես հաղորդում է Le Parisien-ը, դեկտեմբերի 10-ին Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրետը մամլո ասուլիսի կհրավիրի, որի ժամանակ կխոսի «Լիոնի» կիսապաշտպան Մաթյո Վալբուենային շանտաժելու գործի մասին:

Հիշեցնենք, որ Բենզեման  կասկածյալ  է համարվում այդ գործում, քանի որ վերջինս հանդիսացել է միջնորդ հանցագործների և Վալբուենայի միջև: Եթե մինչև դեկտեմբերի 10-ը նոր փաստեր չհայտնաբերվեն, ապա Բենզեման կարող է ժամանակավոր հեռացվել ազգային հավաքականից:

Ըստ Le ‘ Equipe-ի, երկրպագուների 80 % կողմ են այդ որոշմանը: