Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Դավիթ Արշակյանը ՝ Լիտվայի առաջնության լավագույն երիատասարդ խաղացող

Հայ ֆուտբոլիստ Դավիթ Արշակյանը, ով հանդես է գալիս լիտվական «Տրակայում», ճանաչվել է Լիտվայի ավարտված առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ:

21-ամյա Արշակյանը Լիտվայի վերջին առաջնությունում խփել է 25 գոլ և ռմբարկուների ցուցակում զբաղեցրել 2-րդ հորիզոնականը:

Ավելացնենք, որ Արշակյանի «Տրակայը» առաջնություն զբաղեցրել է 2-րդ տեղը և հաջորդ տարի կմասնակցի Եվրոպա լիգա մրցաշարի որակավորման փուլին: