Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Դավիդս. «Ռոնալդուն պարզապես մարզիկ է, իսկ ինչ անում է Մեսսին դա գերբնական երևույթ է»

Հոլանդիայի ազգային հավաքականի և «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Էդգարդ Դավիդսը խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակող Կրիշտիանո Ռոնալդուի և «Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսսի մասին: Հոլանդացին կարծում է, որ արգենտինացի ֆուտբոլիստը գերազանցում է խաղային որակներով «արքայական» ակումբի առաջատարին:

«Կրիշտիանու Ռոնալդուն  պարզապես մարզիկ է, իսկ ինչ անում է Մեսսին  դա գերբնական երևույթ է:

Նա կարող է խաբկերի դիմել, փոխանցում կատարել և հասկանալ խաղը: Ռոնալդուն քրտնաջան աշխատում է և միշտ կարող է հայտնվել կողքիդ: Եթե աշխատել նրա պես, կարելի է լինել ինչպես նա, սակայն հնարավոր չէ լինել Մեսսիի պես»,- ասել է Դավիդսը: