Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Դանի Ալվես. «Ռոնալդուն արժանի չէր հայտնվել «Ոսկե գնդակի» լավագույն եռյակում»

«Բարսենոլայի» պաշտպան Դանի Ալվեսը խոսել է «Ոսկե գնդակի» երեք թեկնածուների մասին և ասել, թե ով կճանաչվի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:

«Մեսսին փոքր-ինչ իր խաղային մակարդակով բարձր է մնացած ֆուտբոլիստներից: Նեյմարը ինձ համար երկրորդն է, նրա համար այժմ շատ կարևոր շրջան է: Ինչ վերաբերվում է Ռոնալդուին, ապա նա արժանի չէր հայտնվել «Ոսկե գնդակի» թեկնածուների լավագույն եռյակում:

Անցյալ տարի Լեոն տիտղոսներ է նվաճել: Նա իր խաղով կարողանում է ազդել հանդիպման ընթացքին: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը պետք է կարողանա ազդել խաղի վրա, ոչ թե միայն բավարարվել գոլեր խփելով:

Մարդիկ մոռանում են , որ ֆուտբոլը թիմային խաղ է և եթե ուզում ես լինել լավագույնը, ապա պետք է ազդես հանդիպման ելքի վրա, այլ ոչ թե միայն գոլեր խփես,- ասել է բրազիլացին: