Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Դահուկորդները կմասնակցեն Սկանդինավիայի գավաթի խաղարկությանը

Հայ դահուկորդները կմասնակցեն Ֆինլանդիայում կայանալիք Սկանդինավիայի գավաթի խաղարկությանը, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: Սկանդինավիայի գավաթի խաղարկությունը համարվում է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող տարածաշրջանային գավաթի խաղարկության մրցաշարերից մեկը: Հայաստանն այս տարի գավաթի խաղարկությանը կմասնակցի երեք մարզիկով՝ Սերգեյ Միքայելյան, Միքայել Միքայելյան և Մարիամ Միքայելյան: Հավաքականը գլխավորում է Արթուր Միքայելյանը:

«Սկանդինավիայի գավաթի խաղարկությունը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր պետության առավել թվով մարզիկներով մասնակցելու, որի հնարավորությունը չկա աշխարհի առաջնությանը և գավաթի խաղարկության փուլերին»,-ՀԱՕԿ լրատվական հետ զրույցում ասաց դահուկավազքի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

Մրցաշարը կկայանա դեկտեմբերի 11-13-ը: Սկանդինավիայի գավաթի խաղարկությանը Հայաստանը ներկայանում է արդեն երրորդ անգամ: