Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ցիգե. « «Ռեալի» միակ խնդիրը դա ուժեղ «Բարսելոնան» է»

Մյունխենի «Բավարիայի» և «Միլանի» նախկին պաշտպան Կրիստիան Ցիգեն խոսել  է Մադրիդի «Ռեալի» խնդիրների մասին: Ցիգեն նշում է, որ «Արքայական ակումբի» գլխավոր խնդիրը դա ուժեղ «Բարսելոնան» է:

««Ռեալը» ուժեղ թիմ է: Դա ճիշտ է, սակայն վերջին շրջանում նրանք լուրջ խնդիրներ ունեն: Եվ առաջին հերթին դրա պատճառը ուժեղ «Բարսելոնան» է: Բայց «Ռեալը» մնում է Եվրոպայի ամենաուժեղ ակումբներից մեկը»,- Ցիգեյի խոսքերն է մեջբերել El Espanol-ը:

Ցիգեն նաև ասել է, որ այդքան էլ լավ չի ճանաչում Ռաֆայել Բենիտեսին, բայց վստահ է, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ լինելը հեշտ բան չէ: