Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Չինական ակումբը տարեկան 25 մլն ֆունտ աշխատավարձ է առաջարկում Ուեյն Ռունիին

Ըստ Daily Mail-ի, «Շանհայ Տելլեյյսը», որը մարզում է Անգլիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սվեն-Յորան Էրիկսոնը, Ուեյն Ռունիին առաջարկել է 3 տարվա պայմանագիր ՝ 25 մլն ֆունտ աշխատավարձով:

Գործարքի մեջ կարող է ներառվել նաև ֆուտբոլիստի բրենդային իրավունքները, որը կօգնի բարձարցնել ակումբի ճանաչելիությունը:

Նշվում է, որ Ռունիին, ով դեռ 3 տարվա պայմանագիր ունի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, նաև առաջարկներ ունի ՄԼՍ-ից, սակայն ամերիկյան ակումբները պատրաստ չեն այդքան մեծ գումար առաջարկել նրա համար: