Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Չելսին» պատրաստ է վաճառել Ազարին, եթե Գրիզմանը միանա «արիստոկրատներին»

«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ լոնդոնյան ակումբից:

Ինչպես հաղորդում է Daily Star-ը, «արիստոկրադները ցանկանում են ձեռք բերել «Ատլետիկո Մադրիդի» կիսապաշտպան Անտուան Գրիզմանին, կամ «Յուվենտուսի» աստղ Պոլ Պոգբային:

Սակայն այդ գործարքներից որևէ մեկը իրականացնելու համար «Չելսին» պետք է վաճառի Ազարին, ով հայտնվել է այն ֆուտբոլիստների ցուցակում, ովքեր դարձել են Ժոզե Մոուրինյոյի հեռացման պատճառներից մեկը:

Ավելացնենք, որ Ազարի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալը»: