Լրացուցիչ

Ընտրել լեզուն

ՉԼ. Որ թիմերը դեռ կարող են որակավորվել

Փլեյ-օֆֆի 16 տեղերից 7-ը  դեռ ազատ են  Չեմպիոնների Լիգայում: Այդ 7 թիմերի անունները մենք կիմանանք, երբ 8 խմբերը դեկտեմբերի 8-ին և 9-ին անցկացնեն իրենց հերթական հանդիպումները:

  • Որակավորված. Մադրիդի «Ռեալ», ՊՍԺ, Մադրիդի «Ատլետիկո», «Բենֆիկա», «Յուվենտուս», «Ման Սիթի», «Բարսելոնա», Մյունխենի «Բավարիա», «Զենիթ»
  • Կարող են որակավորվել. «Վոլֆսբուրգ», «Ման Յունայթեդ», ՊՍՎ Էյնդհովեն, «Ռոմա», «Բայեր», ԲԱՏԵ, «Օլիմպիակոս», «Արսենալ», «Պորտու», «Չելսի», Կիևի «Դինամո», «Գենտ», «Վալենսիա»:
  • Եվրոպա լիգայի ուղեգիր կարող են նվաճել. Դոնեցկի «Շախտյոր», «Մալմյո», ԲԿՄԱ, «Գալաթասարայ», «Աստանա», «Բորուսիա» Մյունխենգլադբախ, «Սևիլիա»
  • Դուրս են մնացել Եվրոպա Լիգայից. «Դինամո» Զագրեբ, «Մակկաբի» Տել-Ավիվ, «Լիոն»

[ale_divider style=”thin” text=”textcenter”] Իրավիճակը՝ խումբ առ խումբ [/ale_divider]

Դեկտեմբերի 8

Խումբ A.
«Ռեալ» (13 միավոր՝ որակավորված) – «Մայլմո» (3 միավոր),
ՊՍԺ (10 միավոր՝որակավորված) – «Շախտյոր» (3 միավոր)

  • «Ռեալը» հաղթել է խումբը, իսկ ՊՍԺ-ն երկրորդն է:
  • «Շախտյորը» առավելություն ունի  «Մալմյոյի» նկատմամբ գոլերի տարբերությամբ, և հավասար միավորների դեպքում այս խմբում կզբաղեցնի երրորդ հորիզոնականը: Դրա համար ուկրաինացիներին պետք է նվազագույնը կրկնել նույն արդյունքը, ինչ «Մալմյոն» կարձանագրի Մադրիդում:

Խումբ B.
ՊՍՎ Էյնդհովեն (7 միավոր) – ԲԿՄԱ (4 միավոր),
«Վոլֆսբուրգ» (9 միավոր) – «Ման Յունայթեդ» (8 միավոր)

  • Եթե նույնիսկ «Վոլֆսբուրգը» խաղա ոչ ոքի, դուրս կգա խմբից:
  • Եթե «Ման Յունայթեդը» հաղթի, կդառնա խմբի առաջատարը, ոչ ոքիի դեպքում դուրս մնա ՉԼ-ից, եթե ՊՍՎ-ն հաղթի, իսկ պարտության դեպքում կլքի մրցաշարը նույնիսկ ՊՍՎ-ի ոչ ոքիի դեպքում:
  • ԲԿՄԱ-ն պայքարում է միայն երրորդ տեղի համար, որը կարող է նվաճել հաղթելու դեպքում:

Խումբ C.
«Բենֆիկա» (10 միավոր՝ որակավորված) – «Ատլետիկո» (10 միավոր՝ որակավորված), «Գալաթասարայ» (4 միավոր) – «Աստանա» (3 միավոր)

  • «Բենֆիկան» և «Ատլետիկոն» արդեն նվաճել են հաջորդ փուլի ուղեգիր և կխաղան 1-ին տեղի համար:
  • «Աստանան» պետք է հաղթի Թուրքիայում երրորդ տեղի համար:

Խումբ D.
«Ման Սիթի» (9 միավոր՝ որակավորված) – «Բորուսիա» Մյունխենգլադբախ (5 միավոր),
«Սևիլիա» (3 միավոր) – «Յուվենտուս» (11 միավոր՝ որակավորված):

  • «Յուվենտուսը» բաց կթողնի 1-ին տեղը, եթե պարտվի և «Սիթին» էլ հաղթի:
  • «Սևիլիային» Եվրոպա լիգա դուրս գալու համար անհրաժեշտ է հաղթել, իսկ ահա «Բորուսիա» Մյունխենգլադբախին կբավարարի նույնիսկ ոչ ոքին:
1 2

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 9)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Հայաստանի ազգային հավաքականը 25 տարեկան է

Իսլանդիայի հավաքականը ծաղրել է ԱՄՆ-ի հավաքականին

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 7)

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Ազգերի լիգայի օրացույցը

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 6)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 5)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Ֆուտբոլային «թույն» նկարներ, որոնք անպայման պետք է տեսնել (մաս 2)

Հաքերները կոտրել են «Բարսելոնայի» թվիթերյան էջը և սկանդալային հայտարարություն տարածել

Բրազիլացի պաշտպան և աշխարհի չեմպիոն Լուսիոն կազմել է իր «երազանքի» թիմը

Արիեն Ռոբենը կազմել է իր երազանքի թիմը (ֆոտո)

Ռոնալդինիոն կազմել է իր Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականը

Ռոնալդոն կազմել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը