Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

ՉԼ: 5-ական փաստ յուրաքանչյուր խաղի մասին

A խումբ

Zlatan-Ibrahimovic_3059124

[ale_divider style=”medium” text=”textleft”] ՊՍԺ – «Մալմյո» [/ale_divider]
15 սեպտեմբեր, 22:45, «Պարկ դե Պրենս», Փարիզ

  • ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայում իր վերջին 5 խաղերում ոչ մի հաղթանակ չի տարել:
  • Զլատան Իբրահիմովիչը կարող է խաղալ այն թիմի դեմ, որտեղ սկսել է կարիերան:
  • «Մալմյոն» պարտվել է նախորդ մրցաշրջանի խմբային փուլի 5 խաղերում՝ կարողանալով հաղթել միայն «Օլիմպիակոսին»:
  • ՉԼ-ում վերջին 28 խաղերում ՊՍԺ-ն միայն երկու անգամ չի կարողացել գոլ խփել՝ «Չելսիին»՝ 2014թ. ապրիլին և «Բարսելոնային»՝ 2015թ. ապրիլին:
  • ՊՍԺ-ի եզրային պաշտպան Սերժ Օրիեն որակազրկված է, իսկ Խավիեր Պաստորեն նույնպես կարող է բաց թողնել խաղը վնասվածքի պատճառով: Հյուրերի կազմում գլխավոր կորուստը դարպասապահ Զլատան Ազինովիչի բացակայությունն է:

[ale_divider style=”medium” text=”textleft”] «Ռեալ» – «Շախտյոր» [/ale_divider]
15 սեպտեմբեր, 22:45, «Սանտիագո Բեռնաբեու», Մադրիդ

  • «Ռեալը» հանդես է գալիս Չեմպիոնների լիգայում 19-րդ մրցաշրջանն անընդմեջ՝ սահմանելով մրցաշարի ռեկորդ: Բոլոր 19 դեպքերում մադրիդցիները հաղթահարել են խմբային փուլը:
  • «Ռեալը» ամենաշատ հաղթանակներն է տարել ՉԼ պատմության մեջ՝ 124:
  • Խմբային փուլի վերջին 38 խաղերում «Ռեալը» միշտ դարձել է գոլի հեղինակ: Վերջին անգամ «Բեռնաբեուում» իր դարպասն անառիկ պահել է «Յուվենտուսը» 2008թ.:
  • «Ռեալը» միակ թիմն է Լա Լիգայում, որ երեք տուրերից հետո գոլ չի ընդունել:
  • Դանիլոն ու Խամես Ռոդրիգեսը կբացակայեն «Ռեալի» կազմում, իսկ «Շախտյորը» կորուստներ չունի:
1 2 3 4