Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Բորուսսիան» կբարձրացնի Մխիթարյանի աշխատավարձը

Դորտմունդի «Բորուսսիան» պատրաստվում է բարձրացնել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի աշխատավարձը:

Գերմանական ակումբի մարզական տնօրեն Միխաիլ Ցորկը խոստովանել է, որ նրանց համար առաջնահերթը այս օրով դա Մխիթարյանի պայմանագրի թարմացումն է:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի պայմանագիրը «Բորուսսիայի» հետ ավարտվում է 2017թ.:

Ինչպես հաղորդում է sportal.de-ն, ըստ նոր գործարքի Մխիթարյանը տարեկան կստանա 7,5 մլն եվրո, այսինքն վերջինիս աշխատավարձը կշատանա 2 մլն եվրոյով: