Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Բլոգերների մրցույթ #2 – Հայտնի են հաղթողները

«Վիվառո Նյուզը» ամփոփում է Բլոգերների երկրորդ մրցույթի արդյունքները: Ներկայացնում ենք մասնակիցների հավանումների թիվը 5-օրյա քվեարկությունների արդյունքում:

Մասնակից Քվերակության վերջնաժամկետը Հավանումներ
Ներաձուրիներ 7 դեկտեմբեր, 18:00 221
Հաբեթ Հարությունյան 8 դեկտեմբեր, 18:00 122
Նորայր Զորյան 9 դեկտեմբեր, 18:00 38
Robbie Raul 10 դեկտեմբեր, 18:00 239
Արարատ Մամբրեյան 12 դեկտեմբեր, 18:00 534
Լևոն Գյուլզադյան 13 դեկտեմբեր, 18:00 26
Սև-Սպիտակ բանակ 15 դեկտեմբեր, 18:00 194
Գևորգ Ղազարյան 16 դեկտեմբեր, 18:00 32
Գևորգ Մովսիսյան 17 դեկտեմբեր, 18:00 85
Ռաֆայել Խալաթյան 18 դեկտեմբեր, 18:00 16
Սպարտակ Պետրոսյան 20 դեկտեմբեր, 18:00 607

Մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվում Սպարտակ Պետրոսյանն իր Հեղափոխական այլմոլորակայինը գրառմամբ: Երկրորդ մրցույթն անընդմեջ երկրորդ հորիզոնականում տեղ գտավ ռուսալեզու բլոգեր Արարատ Մամբրեյանը` «Генрих великолепный. Почему Мхитарян самый лучший из армян?» գրառմամբ: Երրորդը կրկին Robbie Raul-ն է` «Ինչու՞ Իրինա Շեյքը Չհայտնվեց Ռոնալդուի Ֆիլմում» նյութով:

«Վիվառո Նյուզի» խմբագրակազմի կողմից մրցանակի է արժանանում Գևորգ Ղազարյանը` Եվրոպայի ֆուտբոլի ամենափոքր ազգային առաջնության աշնանային շրջանին նվիրված ֆոտոպատմության համար:

Շնորհավորում ենք հաղթողներին, շնորհակալություն հայտնում մասնակիցներին: Բլոգերների մրցույթը կվերադառնա նաև 2016թ.-ին: