Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Բլատերը և Պլատինին որակազրկվեցին 8 տարով

ՖԻՖԱ-ի նախագահ Ժոզեֆ Բլատերը և ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հեռացվեցին ցանկացած ֆուտբոլային գործունեությունից 8 տարով, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Այսպիսի որոշում է ընդունվել, երբ պարզ է դարձել, որ ՖԻՖԱ-ն 2 մլն շվեյցարական ֆրանկ է փոխանցել Պլատինիի հաշվին: Ավելի վաղ Բլատերը խոստովանել էր, որ իր և Պլատինիի միջև բանավոր պայմանավորվածություն է եղել, սակայն ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը ապօրինի է ճանաչել այդ գործարքը: Նշվում է, որ այդ գումարը Պլատինիի հաշվին փոխանցվել է 1999թ. օգոստոսի 25-ին:

Այսպիսով, Բլատերը կլքի ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը: Նոր նախագահի ընտրությունները տեղի կունենան 2016թ. փետրվարին: