Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Բլատեր. ««Ռեալին» և «Ատլետիկոյին» պետք է «Բարսելոնայի» նման պատժեն խախտումների համար»

ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը հայտնել է որ կազմակերպության կարգապահական կոմիտեն ուսումնասիրում է  մի շարք հարցեր՝ կապված Մադրիդի «Ռեալի» և «Ատլետիկոյի» հետ: Շվեյցարացին նշել է, որ երկու ակումբներն էլ կարող էին նույն սխալներն թույլ տալ, ինչ «Բարսելոնան», ու եթե այս ամենը հաստատվի, ապա ակումբները պետք է պատժվեն:

«Իսկապես, ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն գործ է բացել «Ռեալի» և «Ատլետիկոյի» նկատմամբ նույնպիսի խախտումների վերաբերյալ, ինչ ժամանակին թույլ է տվել «Բարսելոնան»: Ես գիտեմ, որ գործերն արդեն փակվել են, բայց չգիտեմ, թե ինչպիսի պատժամիջոցներ են կիրառվելու, քանի որ մենք խոսում ենք անկախ հանձնաժողովի մասին, և ես ինքս այժմ դադարեցրել եմ իմ գործունեությունը  և չեմ  կարող նույնիսկ անցնել ՖԻՖԱ-ի շեմը: Բայց եթե «Բարսելոնան» պատժվել է խախտման համար, ապա իրադարձությունների բնականոն ընթացքը կլինի այն, որ մադրիդյան ակումբների նկատմամբ ևս կիրառվեն միևնույն պատժամիջոցները», – նշում է Բլատերը:

«Բարսելոնան» պատժվել էր պատանի ֆուտբոլիստների գրանցման գործընթացում խախտումների համար, որի արդյունքում կատալոնական ակումբն իրավունք չունի նոր ֆուտբոլիստներ ներգրավել պաշտոնական խաղերում մինչ 2016 թվականի հունվար ամիսը:


Դիեգո Կոստայի օրերը «Չելսիում» հաշվված են

Նեյմարը նորից կրկնօրինակում է Գրիզմանին (տեսանյութ)

Սիմեոնեն ցանկանում է ձեռք բերել «Արսենալի» և ՊՍԺ-ի հարձակվողներին

Ի՞նչ ասաց Ռոնալդուն Տորեսին (տեսանյութ)

2 վիճելի դրվագ «Ատլետիկո» – «Ռեալ» խաղում. Իսկ Դուք ի՞նչ եք կարծում (քվեարկություն)

Կրիշտիանո Ռոնալդու. ««Ատլետիկոյի» բախտը բերեց. Մենք երկու հանդիպումներում էլ ավելի լավ էինք խաղում»

«Ռեալը» կրկին վերջ է դնում «Ատլետիկոյի» երազանքին և անցնում եզրափակիչ (տեսանյութ)

«Ատլետիկո» – «Ռեալ» ՝ առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

Սաուլի և Գրիզմանի գոլերը հույս են տալիս «Ատլետիկոյին» (տեսանյութ)

«Ատլետիկո Մադրիդ» – «Ռեալ Մադրիդ». հայտնի են մեկնարկային կազմերը

Չեմպիոնների լիգա. «Ատլետիկո Մադրիդ» – «Ռեալ Մադրիդ». Հավանական մեկնարկային կազմեր

Կոնտեն և Սիմեոնեն կարող են տեղափոխվել Իտալիա

Հայտնի է՝ ով կսպասարկի «Ատլետիկո»- «Ռեալ» հանդիպումը

Տեո Էրնանդեսը բուժզննում է անցել «Ռեալում»

«Ատլետիկոն» սրել է լարվածությունը «Ռեալի» հետ թվիթերյան գրառումով

Պարզվել է՝ ինչ է իրականում Սիմեոնեն խնդրել Մորատայից