Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Բլատեր. «Իմ վրայից հանվել են մեղադրանքները»

ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը, ում հոկտեմբեր ամսին 90 օրով որակազրկել էին, հայտարարել է, որ Էթիկայի կոմիտեն իր վրայից հանել է կոռուպցիայի առնչությամբ բոլոր մեղադրանքները։

«Դատավորը շատ խելամիտ վարվեց ու ասաց, որ իմ վրայից հանվել են կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու բոլոր մեղադրանքները։ Հիմա զգում եմ, որ արդարությունը վերջապես հաղթեց։

Հասկանու՞մ եք, ատելությունը սահմաններ չի ճանաչում։ Այն սիրուց ուժեղ է։ Սերը կրակ է, իսկ ատելությունը՝ սառնություն։ Ատելությունը սպանում է»,- ասել է Բլատերը։