Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Բլան. «Չենք ուզում հանդիպել «Բարսելոնային» կամ «Բավարիային» »

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Լորան Բլանը խոստովանել է, որ չի ցանկանում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում հանդիպել «Բարսելոնային» կամ «Բավարիային»:

«Չէի ուզի հանդիպել կատալոնացիներին կամ մյունխենցիներին: Այս փուլում միայն ուժեղ թիմեր են: Մենք մեր խմբում զբաղեցրել ենք 2-րդ տեղը և ինչպես բոլորը, մենք էլ չենք ուզում հանդիպել Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին»,- ասել է Բլանը:

Հիշեցնենք, որ ՉԼ-ի վիճակահանությունը տեղի կունենա այսօր, ժամը 14:00: