Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Բեյլը կրկին վնասվածք է ստացել. ակումբում սկանդալ է հասունանում

bale 3 - Բեյլը կրկին վնասվածք է ստացել. ակումբում սկանդալ է հասունանում

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը կրկին վնասվածք է ստացել։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքում տեղ գտած հայտարարությունից։ Ֆուտբոլիստի մոտ ձախ ոտքի մկանային վնասվածք է արձանագրվել։

Սա նշանակում է, որ ՊՍԺ-ի դեմ խաղում Բենիտեսը չի կարողանա հույս դնել նաև ուելսցու վրա։ Մինչ այս վնասվածքներ ունեին Ռամոսը, Պեպեն, Կարվախալը, Մոդրիչը, Խամեսը և Բենզեման։ Եթե Ռամոսը և Մոդրիչը դեռ շանսեր ունեն, որ հասցնեն վերականգնվել մինչև հանդիպումը, ապա մյուսների մասնակցությունը այս կարևոր մրցավեճին գրեթե բացառվում է։

1445247169_extras_noticia_foton_7_1

Վնասվածքների համաճարակի արդյունքում ակումբում նաև սկանդալ է հասունանում։ Դեռ մրցաշրջանից առաջ ֆուտբոլիստները դժգոհ էին, որ բուժանձնակազմի նոր ղեկավար էր նշանակվել բժիշկ Խեսուս Օլմոն։ Իսկ երբ նման քանակի վնասվածքներ են արձանագրվում, դժգոհությունները բազմապատկվում են։ Ֆուտբոլիստները պարզապես չեն ուզում աշխատել բժշկի հետ, ում հետ, ըստ իսպանական մամուլի, ջերմ հարաբերությունների մեջ են ակումբի որոշ ղեկավարներ։

Եթե հավատանք Marca-ի տեղեկությանը, ապա ֆուտբոլիստներն արդեն իսկ սկսել են ներքին կարգով «ստորագրահավաք» անցկացնել, ինչի նախաձեռնողը Սերխիո Ռամոսն է։ Գրեթե բոլոր ֆուտբոլիստները կողմ են արտահայտվել բժշկի ծառայություններից հրաժարվելու գաղափարին։ Ռամոսն արդեն իսկ նախատեսել է հանդիպել ակումբի գործադիր տնօրեն Խոսե Անխել Սանչեսի հետ՝ հարցը քննարկելու նպատակով։


    • Ընթերցեք նաև

Ռոնալդուն և ռեկորդները․ 10 ռեկորդ, որոնք պետք է առանձնացել մյուսներից

Հաստատվել է «Էլ Կլասիկոյի» անցկացման օրը և ժամը

ՌԵԿՈՐԴ․ Կեպայի ֆանտաստիկ ցուցանիշը Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում

Ինչը չբավարարեց «Ռեալին» «Ատլետիկի» դեմ խաղում․ Զիդանի հետխաղյա մեկնաբանությունը

Ռոնալդուն կրկնել է իր իսկ ռեկորդը

Ռումենիգե․ «Եթե ինչ որ մի թիմ հիմա կարող է հաղթել «Ռեալին», ապա դա «Բավարիան» է»

Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը «Ատլետիկի» դեմ խաղի համար

Մադրիդի «Ռեալի» խաղացանկը միջազգային Չեմպիոնների գավաթում

Ռոնալդու. «Որոշները մտածում են, որ ես չեմ սիրում Արգենտինան, բայց դա այդպես չէ»

«Ռեալը» համաձայնության է հասել դե Խեայի տրանսֆերի հարցով

Բենզեման՝ սուլոցների մասին. «Լավագույն ֆուտբոլիստներին միշտ քննադատում են»

Ինչո՞ւ են շատերն ատում «Ռեալ Մադրիդը». Զինեդին Զիդանի կարծիքը

ՊՍԺ-ն պատրաստ է աստղաբաշխական գումար առաջարկել «Ռեալին»

«Ռեալը» արդեն գիտի Պոգբայի տրանսֆերային արժեքը. Հաջորդ քայլը շատ չի ուշանա

Պերեսը երազում է դե Խեայի մասին, իսկ Ռայոլան տիկնիկի պես խաղացնում է Դոնարումային (ծաղրանկար)

Բոնուչին՝ «Ռեալ»-«Յուվենտուս» խաղի մասին. «Լավ է, որ այնտեղ չէի, ինձ չէի կարողանա զսպել»