Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Բեռլինում 27000 երկրպագուներ մարզադաշտում միասին դիմավորել են Սուրբ ծնունդը (տեսանյութ)

Գերմանական երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Յունիոն Բեռլինի» տնային մարզադաշտը` «Շտադիոն անդ դեր Ալտեն Ֆորեսթերին», որ թարգմանաբար նշանակում է «Մարզադաշտ ծեր անտառապահի տանը», Սուրբ ծննդյան երեկոյան ընդունել էր 27000 երկրպագուների: Նրանք միասին կատարել են Սուրբ ծննդյան երգը և նշել տոնը:

Սա արդեն ավանդույթ դարձած միջոցառում է Բեռլինում, որը սկսվել է 2003թ.: Առաջին անգամ միջոցառմանը այցելել են ընդամենը 89 երկրպագու, իսկ հիմա այն շատ հանրաճանաչ ու սիրելի է դարձել, և այստեղ գալիս են ողջ Եվրոպայից: Հավաքվածները խմում են գինի, վառում են մոմեր, երգում են, պարում, նշում Սուրբ ծնունդը:

https://www.youtube.com/watch?v=r1yRE0e5_BA