Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Բենզեմայի գործակալ. «Ֆրանսիայում Կարիմի հանդեպ «զզվանք» կա նրա մուսուլմանական արմատների պատճառով»

Կարիմ Ջազիրին, ով համարվում է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի գործակալը, խոսել է իր հաճախորդի Ֆրանսիայի ազգային հավաքականից ժամանակավոր հեռացման մասին:

«Նրա հանդեպ «զզվանք» կա, նրա արմատների պատճառով: Ես տարբեր խոսակցություններ եմ լսել, թե իբր Կարիմը չի սիրում Ֆրանսիան: Եթե նա չսիրեր այս երկիրը, ապա ինչո՞ւ պետք է 81 հանդիպում անցկացներ նրա ազգային հավաքականում:

Նա շատ դժվար ընտրություն է կատարել: Նա կարող էր խաղալ իր ծնողների երկրի հավաքականում ՝ «Ալժիրում», սակայն նա որոշեց հանդես գալ Ֆրանսիայում, որտեղ նա ծնվել է: Նա երիտասարդ, գեղեցիկ և հարուստ ֆուտբոլիստ է, որի արմատները գալիս են Մահրիբ պետությունից: Կան մարդիկ, ովքեր չեն սիրում տարբեր բաներ, Բենզեման նույնպես»,- ասել է Ջազիրին: