Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Բենզեման դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով ՉԼ-ում իր հաշվին գրանցեց 2 «կատարյալ հեթ-տրիկ» (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման երեկ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի «Մալյմոյի» դեմ խաղի ժամանակ իր հաշվին գրանցեց «կատարյալ հեթ-տրիկ» ՝ մեկ գոլ խփելով գլխով, մեկը ձախ ոտքով և մյուսը աջ ոտքով:

Սա Բենզեմայի համար արդեն 2-րդ «կատարյալ հեթ-տրիկն» է Չեմպիոնների լիգայում: Ավելացնենք, որ նա միակ ֆուտբոլիստն է, որին հաջողվել  է 2 անգամ դառնալ «կատարյալ հեթ-տրիկի» հեղինակ:

Առաջին անգամ Բենզեման մարմնի տարբեր մասերով գոլի հեղինակ էր դարձել «Օսերի» հետ խաղի ժամանակ (2010/11):

https://www.youtube.com/watch?v=LNWDtS0aPN8