Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Բենիտեսը ցանկանում է իր թիմում տեսնել «Չելսիի» ֆուտբոլիստին

«Ռեալը» հետաքրքրվում է «Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի ծառայություններով, տեղեկացնում է fichajes.com-ը:  28-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված է անձամբ մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը:

Իսպանացին հանդես է գալիս «Չելսիում» 2014թ.: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 50 մլն եվրո, իսկ ըստ պայմանագրի Ֆաբրեգասը պետք է հանդես գա անգլիական ակումբում մինչև 2019թ. հունիսի 30-ը: