Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Բայեր» – «Բարսելոնա». Կատալոնական ակումբի մի քանի առաջատար բաց կթողնեն հանդիպումը

«Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Ժերար Պիկեն և Անդրես Ինյեստան չեն մեկնի Գերմանիա, որտեղ կատալոնական ակումբը վաղը կանցկացնի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի հանդիպումը «Բայերի» դեմ:

Լուիս Էնրիկեն որոշել է հանգստի հնարավորություն տալ իր ֆուտբոլիստներին, քանի որ «Բարսան» արդեն ապահովել է իր տեղը 1/8 եզրափակիչում:

Որակազրկման պատճառով հանդիպումը բաց կթողնի Դանի Ալվեսը, իսկ Դուգլասը, Ռաֆինյան և Ժերեմի Մաթյոն  չեն կարող օգնել իրենց թիմին վնասվածքների պատճառով:

Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, ժամը 23:45 :