Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Բավարիան» հետաքրքրվում է «Չելսիի» ֆուտբոլիստով

Ինչպես տեղեկացնում իտալական Corriere dello Sport-ը, «Բավարիան» սկսել է հետաքրքրվել «Չելսիի» կիսապաշտպան Ֆրանսեսկ Ֆաբրեգասի ծառայություններով: Ըստ աղբյուրի ` գերմանական ակումբը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կփորձի ձեռք բերել ֆուտբոլիստին, ով ամենայն հավանականությամբ կհեռանա «Չելսիից»:

Հիշեցնենք, որ Ֆաբրեգասը լոնդոնյան ակումբ էր տեղափոխվել 2014թ. «Բարսելոնայից» 33 մլն եվրոյի դիմաց:

Իսպանացու ներկայիս պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2019թ.: