Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Բավարիան» հաղթեց, իսկ Ալոնսոն դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ (տեսանյութ)

Երեկ կայացան Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակչի 4 հանդիպում: Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ ընդունել էր «Դարմշտադին»: Հանդիպումը անցավ Պեպ Գվարդիոլայի սաների բացարձակ առավելությամբ, սակայն մյունխենցիները կարողացան ընդամենը մեկ գոլ խփել:

Հանդիպման 40-րդ րոպեին հեռահար հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Խաբի Ալոնսոն:

Արդյունքում «Բավարիան» հաղթեց 1-0 հաշվով և նվաճեց ¼ եզրափակչի ուղեգիր: