«Բարսելոնայի» բրազիլացի պաշտպան Դուգլասը վնասվածքի պատճառով չի կարողանա օգնել իր թիմին 8 շաբաթ շարունակ, ինչի մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Հաղորդվում է, որ 25-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ոտնաթաթի ոսկորներից մեկի կոտրվածք։ Վերականգնման նախատեսված ժամկետը կազմում է երկու ամիս։ Ֆուտբոլիստը վնասվածքը ստացել է «Վիլյանովենսեի» դեմ գավաթային խաղի ժամանա։
Իսպանիայի առաջնության ընթացիկ խաղարկությունում Դուգլասը մասնակցել է միայն մեկ հանդիպման։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո