Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Բարսելոնայի» ղեկավարությունը (Մ12) արգելել է ֆուտբոլիստներին լուսանկարվել Ռաուլի հետ

«Բարսելոնայի» մինչև 12 տարեկանների թիմի ղեկավարությունը Մայամիում անցկացվող La Liga Promises մրցաշարի ժամանակ արգելել է ֆուտբոլիստներին լուսանկարվել Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ և լեգենդ Ռաուլի հետ, ով մեկ ամիս առաջ ավարտել էր իր կարիերան:

Ինչպես փոխանցում է  Cadena SER-ը, երիտասարդ ֆուտբոլիստները շատ էին ուրախացել տեսնելով Ռաուլին, ով հրավիրվել էր այդ մրցաշարին որպես դեսպան: Սակայն կատալոնական ակումբը հրաժարվել է ընդհանուր թիմով լուսանկարվել Ռաուլի հետ ` պատճառաբանելով, որ ֆուտբոլիստները հոգնած են:

Նշվում է, որ Իսպանական պրոֆեսիոնալ լիգայի նախագահ Խավիեր Տեբասը իր դժգոհությունն է հայտնել «Բարսելոնայի» ղեկավարությանը և կատալոնացիները վստահեցրել են, որ ղեկավարությունը ոչ մի վատ մտադրություն չի ունեցել և ֆուտբոլիստները կլուսանկարվեն Ռաուլի հետ հաջորդ անգամ:

Ի վերջո «Բարսելոնայի» մինչև 12 տարեկանների թիմը լուսանկարվել է Ռաուլի հետ: