Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Բարեգործական ֆուտբոլային խաղ՝ հանուն Ալբերտի բուժման

17-ամյա Ալբերտը մեր օգնության կարիքն ունի: Երեխան կուրացման եզրին է:

Նրան օգնելու համար ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի և Երևանի Պետական Համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ֆուտբոլային թիմերի նախաձեռնությամբ, ինչպես նաև ԵՊԲՀ ՄՈՒՐԱՑԱՆ համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի բաժանմունքի համատեղ ջանքերով ս.թ. դեկտեմբերի 5-ին «Դինամո» մարզադահլիճում ժամը 14:00-ին անցկացվելու է բարեգործական ֆուտբոլային խաղ, որի ընթացքում բոլոր մասնակիցները կարող են իրենց հանգանակությունը կատարել` մարզադահլիճում հատուկ այդ նպատակով տեղադրված արկղերի միջոցով: Ինչպես նաև հնարավորություն կա գումար փոխանցել Ալբերտի բուժման համար ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկում բացված հետևյալ հաշվեհամարին՝
220034550958000 Ալբերտ Սաֆարյան:

ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋԸ

Արմավիրի մարզի Հուշակերտ գյուղի փոքրիկ բնակչի մոտ արդեն 12 տարի է, ինչ շաքարային դիաբետ է ախտորոշված՝ անկայուն ընթացքով: Ալբերտի տեսողությունը թուլանում է: Ախտորոշվել է տեսողական նյարդի սուբատրոֆիա, տեսանյարդի հետօպտիկական նեյրոպատիա: Երեխայի մոտ նկատվում է աճի դանդաղում և կարճահասակություն:

Ֆիզիկական ու ֆիզիոլագիական խնդիրներին ուղեկցում է ընկճվածությունը: Ալբերտն ամաչում է մարկանցից և դադարել է երազել: Լողորդ և շախմատիստ դառնալու երբեմնի հեռանկարին այլևս չի հավատում:

Ալբերտի կողքին է, սակայն, իր ընտանիքը: Ծնողները գործազուրկ են. հնգանդամ ընտանիքի կարիքները հոգում են ձեռագործ աշխատանքներ վաճառելով:

Ներկայումս Ալբերտը բուժվում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի բաժանմունքում: Հետազոտությունների և բուժման համար անհրաժեշտ է բոլորիս համախմբվածությունն ու մասնակցությունը:

Այդ իսկ պատճառով հորդորում ենք բոլորին ժամանակ հատկացնել ու բարի գործ կատարել։ Բոլոր հարցերի համար կարող եք դիմել Գևորգ Լոռեցյանին՝ գրելով նրա ֆեյսբուքյան էջին։ Կից ներկայացնում ենք Ալբերտի կյանքից մի քանի լուսանկարներ և նրա հիվանդության պատմությունը։

Եվ ինչպես սիրում էր ասել անգլիացի պատմաբան ու հոգևորական Թոմաս Ֆյուլլերը, «Բարությունը սկսվում է տանը, բայց չպետք է այնտեղ ավարտվի»։

12309137_921069301295365_24138354_n12319411_921069284628700_1442781332_n

12308885_921069417962020_1959920657_n

12312505_921069314628697_7639584_n

12319599_921069444628684_715770859_n

12325309_921069304628698_1681175838_n

Ինֆորմացիոն հովանավորներ՝ Vivaro News, Realmadrid.am: