Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Բարձրագույն խումբ. 9-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խումբ - 2016/17 մրցաշրջան, 9-րդ տուր

«ԳԱՆՁԱՍԱՐ  ԿԱՊԱՆ» – «ԲԱՆԱՆՑ»

Գանձասար-Կապան - Բանանց

43 խաղ, +16=12-15, 44:57
15 հոկտեմբերի, ժ.14:00, Կապան, «Գանձասար»  մարզադաշտ

Վերջին երկու հանդիպումներում «Արարատի» և «Փյունիկի» նկատմամբ տարած հաղթանակների շնորհիվ «Գանձասար Կապանը» զգալիորեն բարելավեց իր մրցաշարային վիճակը՝  8 տուրից հետո վաստակած 10 միավորով զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը: Գանձասարցիները ներկայումս ընդամենը 2 միավորով են հետ մնում «Բանանցից», ուստի մրցակիցների մրցավեճը սկզբունքային նշանակություն ունի:

«Բանանցն» այս հանդիպմանը նախապատրաստվել է նոր գլխավոր մարզչի՝ Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ, ով վերջերս է փոխարինել թիմից հեռացած իսպանացի Տիտո Ռամալյոյին: Վերջինիս հետ «Բանանցին» հրաժեշտ են տվել նաև նրա իսպանացի օգնականներն ու Արամ Ոսկանյանը, ով մինչև Ռամալյոյի Երևան ժամանելը «Բանանցի» գլխավոր մարզիչն էր: Թիմից հեռացել է նաև պաշտպան Ասլան Կալմանովը:

Փաստորեն, Ռամալյոն ընդամենը մեկ տարի աշխատեց «Բանանցում»՝ թիմին արժանացնելով Հայաստանի գավաթակրի տիտղոսին: Հետաքրքիր է, որ Ռամալյոն նորամուտը նշել էր անցյալ տարվա հոկտեմբերի 18-ին «Ալաշկերտի» հետ կայացած նախորդ առաջնության խաղում, որում «Բանանցը» պարտվել էր 0:3 հաշվով: Նույն «Ալաշկերտի» հետ այս տարվա հոկտեմբերի 2-ին կայացած խաղը, որում «Բանանցը» կրկին 3 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը, դարձավ Ռամալյոյի հրաժեշտի խաղը:

Մրցակիցների միջև առաջին շրջանի երևանյան հանդիպումն առայժմ լավագույնն էր «Բանանցի» համար ընթացիկ մրցաշրջանում: «Բանանցը» 4:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց: «Բանանցից» գոլերի հեղինակներ դարձան Զավեն Բադոյանը, Վարդգես Սաթումյանը, Լաերսիոն ու Ացամազ Բուրաևը, գանձասարցիներից աչքի ընկավ Լուբամբո Մուսոնդան:

Դա գանձասարցիների հետ առաջնության վերջին 5 հանդիպումներում «Բանանցի» տարած առաջին հաղթանակն էր: Ընդհանրապես վերջին 4 մրցաշրջաններում «Բանանցը» շատ անհաջող է խաղացել «Գանձասար Կապանի» հետ՝  անցկացրած 23 հանդիպումներից շահելով միայն 4-ը, կրելով 11 պարտություն:

«Բանանցից» «Գանձասար Կապանի» դարպասն առավել հաճախակի` 9 անգամ գրավել է Սամվել Մելքոնյանը, ով կապանցիների կազմում հանդես գալիս 2 գոլ է խփել իր նախկին թիմի դարպասը: «Գանձասար Կապանից» 3-ական գոլ են խփել Արսեն Ավետիսյանը, Հայրապետ Ավագյանն ու Նարեկ Բեգլարյանը:

Գանձասարցիներից խաղը բաց կթողնի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված Համլետ Ասոյանը:

1 2 3

Բարձրագույն խումբ. 9-րդ տուրին ընդառաջ

[ale_divider style=”medium” text=”textleft”] «ԳԱՆՁԱՍԱՐ ԿԱՊԱՆ» – «ԱԼԱՇԿԵՐՏ»   [/ale_divider]          

3 հոկտեմբերի, ժ.15:00, Կապան, «Գանձասար» մարզադաշտ
9 խաղ, +3=15, 16:13

Առաջնության առաջատարների մրցավեճը տուրի կենտրոնական հանդիպումն է, որում հաղթանակի արժեքը չափազանց բարձր է: Հաղթանակի դեպքում «Ալաշկերտը» կարող է պոկվել իրեն հետապնդողներից և ամրապնդվել 1-ին հորիզոնականում: Իսկ կապանցիներին հաղթանակը հնարավորություն կընձեռի ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ գլխավորելու մրցաշարային աղյուսակը:

«Գանձասար Կապանը» կարող էր այս հանդիպմանը ներկայանալ «Ալաշկերտի» հետ հավասար միավորներ վաստակած: Սակայն գանձասարցիները նախորդ տուրում սեփական հարկի տակ «Շիրակի» հետ մրցավեճում ավելացված ժամանակում ձեռքից բաց թողեցին հաղթանակը:

Գանձասարցիները հաջող են հանդես գալիս Կապանում՝ 4 հանդիպումներում վաստակելով 8 միավոր: Արդեն 7 խաղ «Գանձասար Կապանն» անպարտելի է:

Նախորդ տուրը շատ անհաջող դասավորվեց առաջնության միանձնյա առաջատար «Ալաշկերտի» համար, որն առաջին պարտությունը կրեց՝ 1:4 խոշոր հաշվով զիջելով «Փյունիկին»: Բացի այդ էլ, արդեն խաղասկզբում վնասվածքի պատճառով խաղադաշտը լքեց թիմի պաշտպանության հենասյուներից մեկը՝ Ֆոֆանա Սեկուն: Այսպիսով, ՀՀ առաջնություններում «Ալաշկերտի» 11 անպարտելի խաղերի շարքն ընդհատվեց: Հետաքրքիր է, որ վերջին անգամ ալաշկերտցիներն առաջնությունում պարտվել էին հենց «Փյունիկին»՝ նախորդ առաջնության 24-րդ տուրում մրցակցին զիջելով 1:3 հաշվով:

Մրցակիցների առաջին շրջանի խաղում դարպասներն անառիկ մնացին: Թիմերի միջև կայացած վերջին 4 հանդիպումներից 3-ում հաղթել է «Ալաշկերտը», մեկ խաղում գրանցվել է ոչ-ոքի: Վերջին հաղթանակն ալաշկերտցիների նկատմամբ գանձասարցիները տոնել են անցյալ տարվա օգոստոսի 24-ին՝ Կապանում 3 միավոր վաստակելով Սամվել Մելքոնյանի իրացրած 11մ հարվածի շնորհիվ:

Գանձասարցի Նարեկ Բեգլարյանն ու ալաշկերտցի Միհրան Մանասյանը 5-ական գոլով մրցակիցների մրցավեճի ամենաարդյունավետ ֆուտբոլիստներն են:

1 2 3 4