Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Բարձրագույն խումբ. 15-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խումբ

«ՓՅՈՒՆԻԿ» – «ԲԱՆԱՆՑ» 

Փյունիկ - Բանանց

66 խաղ,  +36=15-15, 123:73

22 նոյեմբերի, ժ.16:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի  մարզադաշտ

Նախորդ տուրում «Փյունիկը» չափազանց դժվարին պայքարում ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին կորզեց հաղթանակն «Արարատի» հետ մրցավեճում և կրճատեց առաջատար «Շիրակից» միավորների տարբերությունը՝ հասցնելով 3-ի:

Իսկ «Բանանցն» Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ անցկացրած 6-րդ խաղում 2-րդ միավորը վաստակեց՝ սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղալով «Գանձասար Կապանի» հետ: Այդ խաղին հայտավորված չէին Զավեն Բադոյանը, Ացամազ Բուրաևը և Սոսլան Կաչմազովը, որոնք օրեր առաջ փոխադարձ համաձայնությամբ խզել էին պայմանագրերն ակումբի հետ:

Տիտո Ռամալյոյի հեռանալուց հետո արդեն «Բանանցի» հետ պայմանագրերը խզել են 5 ֆուտբոլիստներ: Վերջին հանդիպումներում ավելի հաճախակի են խաղադաշտ դուրս գալիս թիմի երիտասարդ ֆուտբոլիստներ Հակոբ Համբարձումյանը, Գրիգոր Աղեկյանը, Արամ Քոչարյանը, Էմիլ Եղիազարյանը և Օրբելի Համբարձումյանը:

Հետաքրքիր է, որ մրցակիցների միջև կայանալիք 10-րդ տուրի հանդիպումից առաջ «Բանանցն» ու «Փյունիկը» մրցաշարային աղյուսակում հարևաններ էին՝ իրենց ակտիվում գրանցելով 12-ական միավոր:

Իսկ ահա 3-րդ շրջանի մրցավեճից առաջ թիմերի միջև արդեն 11 միավորի տարբերություն կա, որն առաջացել է  փյունիկցիների հաջող մրցելույթների շնորհիվ: Վերջին 5 հանդիպումներում «Փյունիկը» 13 միավոր է վաստակել, մինչդեռ «Բանանցն» իր օգտին ընդամենը 2 միավոր գրանցեց:

Ընթացիկ առաջնության երկու հանդիպումներն էլ ավարտվել են փյունիկցիների հաղթանակով: Մրցակիցների առաջին շրջանի խաղում «Փյունիկը» սեփական հարկի տակ հաղթեց 2:1 հաշվով: Ընդ որում փյունիկցիները հաղթանակը կորզեցին ավելացված ժամանակում Էրիկ Պետրոսյանի խփած գոլի շնորհիվ: Իսկ մինչ այդ առաջին խաղակեսում հաշիվը բացել էր Վարդան Պողոսյանը, ընդմիջումից հետո «Բանանցը» Վլատկո Դրոբարովի խփած գոլի շնորհիվ վերականգնել էր հավասարակշռությունը:

Ի դեպ, հենց այդ խաղում Արտակ Օսեյանն իր սաների գործողությունները ղեկավարեց որպես թիմի գլխավոր մարզիչ: Մինչ այդ նա այդ պարտականությունները կատարում էր որպես գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար:

2-րդ շրջանի խաղում էլ «Փյունիկին» հաղթանակ պարգևեց «Բանանցի» նախկին պաշտպան Արամ Շահնազարյանի խփած միակ գոլը:

«Բանանցի» դարպասը բոլորից հաճախ` 8 անգամ գրավել է Գևորգ Ղազարյանը: «Փյունիկին»  առավել մեծ տհաճություն են պատճառել Արամ Հակոբյանն ու Սամվել Մելքոնյանը, որոնք խփել են 6-ական գոլ:

1 2 3

Բարձրագույն խումբ. 15-րդ տուրին ընդառաջ

Armenian Premier league

 «ԱՐԱՐԱՏ» «ՈՒԼԻՍ»

36 խաղ, +16=7-13, 44:42
28 նոյեմբերի, ժ.14:00, Երևան, «Հանրապետական»  մարզադաշտ

Առաջնության աշնանային հատվածի ավարտական տուրին նախորդած գավաթի քառորդ եզրափակիչ պատասխան հանդիպումները տարբեր կերպ դասավորվեցին մրցակիցների համար: «Արարատը» 0:4 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց «Ալաշկերտից»: «Ուլիսն» էլ դուրս մնաց գավաթի մրցաշարից, սակայն պատասխան խաղում բացառապես երիտասարդ հայ ֆուտբոլիստներով 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Բանանցի» նկատմամբ: Դա ընթացիկ մրցաշրջանում պաշտոնական մրցումներում ուլիսցիների անդրանիկ հաղթանակն էր:

Առաջնությունում արարատցիների գործերը հաջող են ընթանում: «Արարատը» շատ հաջող անցկացրեց առաջնության 2-րդ շրջանը, որում մնաց անպարտելի: Իսկ «Ուլիսի» անհաջողությունների շարքը շարունակվեց:

Առաջնության մեկնարկային խաղում մրցակիցների միջև մրցավեճն ավարտվել էր «Արարատի» հաղթանակով՝ 2:0: Աչքի էին ընկել Կառլո Չուեկան և Մոյսես Օրոզկոն: Մինչ այդ թիմերի միջև կայացած նախորդ 5 հանդիպումներից 4-ում հաղթել էր «Ուլիսը», մեկն ավարտվել էր ոչ-ոքի: 2-րդ շրջանում էլ արարատցիները կրկին առավելության հասան՝ 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնելով: Ուլիսցի Միլուտին Իվանովիչի խփած գոլին արարատցիները պատասխանեցին Բրայան դե լա Ֆուենտեի դուբլով:

Արարատցիներից բոլորից արդյունավետ է գործել Մարկոսը` խփելով 10 գնդակ: Ուլիսցիներից 7 գոլի հեղինակ է դարձել Արտյոմ Ադամյանը:

4-րդ զգուշացման պատճառով հանդիպմանը չի մասնակցի «Արարատի» ավագ Նորայր Գրիգորյանը:

1 2 3 4

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 9)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Հայաստանի ազգային հավաքականը 25 տարեկան է

Իսլանդիայի հավաքականը ծաղրել է ԱՄՆ-ի հավաքականին

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 7)

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Ազգերի լիգայի օրացույցը

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 6)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 5)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Ֆուտբոլային «թույն» նկարներ, որոնք անպայման պետք է տեսնել (մաս 2)

Հաքերները կոտրել են «Բարսելոնայի» թվիթերյան էջը և սկանդալային հայտարարություն տարածել

Բրազիլացի պաշտպան և աշխարհի չեմպիոն Լուսիոն կազմել է իր «երազանքի» թիմը

Արիեն Ռոբենը կազմել է իր երազանքի թիմը (ֆոտո)

Ռոնալդինիոն կազմել է իր Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականը

Ռոնալդոն կազմել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը