Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Բարձրագույն խումբ. 14-րդ տուրին ընդառաջ

«ԲԱՆԱՆՑ»  – «ԳԱՆՁԱՍԱՐ  ԿԱՊԱՆ»

Բանանց - Գանձասար-Կապան

44 խաղ, +15=12-17, 57:48

19 նոյեմբերի, ժ.15:00, Երևան, «Բանանց-1»  մարզադաշտ

«Բանանցը» շարունակում է անհաջող ելույթներն ընթացիկ առաջնությունում: Նույնիսկ թիմում տեղի ունեցած մարզչական փոփոխությունն առայժմ ոչ մի կերպ չի անդրադարձել իրավիճակի շտկման վրա:

Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ անցկացրած առաջնության վերջին 5 հանդիպումներում «Բանանցն» ընդամենը մեկ միավոր է վաստակել՝ գոլազուրկ ոչ-ոքի ավարտելով հանդիպումը բացահայտ հետնապահ «Արարատի» հետ: Իսկ նախորդ տուրում Արթուր Ոսկանյանի սաները 1:4 հաշվով պարտվեցին երկրի չեմպիոն «Ալաշկերտին»՝ կրելով ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով 4-րդ պարտությունը:

«Բանանցն» աստիճանաբար հրաժարվում է իր լեգեոնականներից: Օրերս թիմից հեռացել է մակեդոնացի պաշտպան Յասմին Մեցինովիչը, ով վնասվածքի պատճառով վիրահատության էր ենթարկվել, որի հետևանքով ընթացիկ առաջնությունում դեռևս խաղադաշտ դուրս չէր եկել: Ընդհանրապես ակումբի ղեկավարությունը մտադիր է ձմռանն ամբողջությամբ հրաժարվել լեգեոնականներից ու գարնանը հանդես գալ սեփական կադրերով:

«Գանձասար Կապանը» բավական հաջող է հանդես գալիս առաջնությունում՝ 20 միավորով ընթանալով 4-րդ տեղում: Վերջին երեք հանդիպումներում գանձասարցիները սեփական դարպասն անառիկ են պահել՝ վաստակելով 7 միավոր:

Վերջին 4 մրցաշրջաններում «Բանանցը» շատ անհաջող է խաղացել «Գանձասար Կապանի» հետ՝  անցկացրած 24 հանդիպումներից շահելով միայն 4-ը, կրելով 12 պարտություն: Այդ հաղթանակներից վերջինը «Բանանցն» առայժմ տոնել է առաջին շրջանի երևանյան խաղում՝ 4:1: «Բանանցից» գոլերի հեղինակներ դարձան Զավեն Բադոյանը, Վարդգես Սաթումյանը, Լաերսիոն ու Ացամազ Բուրաևը, գանձասարցիներից աչքի ընկավ Լուբամբո Մուսոնդան:

Մրցակիցների երկրորդ շրջանի հանդիպմանը «Բանանցը» նախապատրաստվել էր նոր գլխավոր մարզչի՝ Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ: Նրա նորամուտը շատ անհաջող ստացվեց: Կապանում դաշտի տերերը 4 անպատասխան գնդակ ուղարկեցին Գրիգոր Մակարյանի պաշտպանած դարպասը: Գոլերի հեղինակներ դարձան թիմի լեգեոնականները՝ Կլաուդիր Մարինին, Դամիր Մեմովիչը, Գոգիտա Գոգատիշվիլին և Գարսիա Վալմերսոնը:

«Բանանցից» «Գանձասար Կապանի» դարպասն առավել հաճախակի` 9 անգամ գրավել է Սամվել Մելքոնյանը, ով կապանցիների կազմում հանդես գալիս 2 գոլ էլ խփել է իր նախկին թիմի դարպասը: «Գանձասար Կապանից» 3-ական գոլ են խփել Արսեն Ավետիսյանը, Հայրապետ Ավագյանն ու Նարեկ Բեգլարյանը:

1 2 3

Բարձրագույն խումբ. 14-րդ տուրին ընդառաջ

Armenian Premier league

[ale_divider style=”medium” text=”textcenter”] «ԲԱՆԱՆՑ» – «ՈՒԼԻՍ» [/ale_divider]  

banants-ulisses

39 խաղ, +14=8-17, 50:43
21 նոյեմբերի, ժ.15:00, Երևան, «Բանանց-1» մարզադաշտ

Առաջիկա 5 օրվա ընթացքում մրցակիցները 2 անգամ մրցավեճի կբռնվեն միմյանց հետ՝ նախ անցկացնելով առաջնության, ապա և գավաթի քառորդ եզրափակիչ պատասխան հանդիպումը: Հիշեցնենք, որ գավաթի մրցաշարի առաջին խաղում «Բանանցը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթանակ է տոնել ու գործնականում լուծել է կիսաեզրափակչի ուղեգրի նվաճման հարցը: Դա Տիտո Ռամալյոյի գլխավորությամբ «Բանանցի» առաջին հաղթանակն էր:

Հաշվի առնելով «Ուլիսում» շարունակվող ֆինանսական ճգնաժամը, որի պատճառով ֆուտբոլիստների մեծամասնությունը հեռացել է թիմից, իսկ մնացած խաղացողները չեն մարզվում, «Բանանցը» լավ հնարավորություն ունի իսպանացի մարզչի օրոք առաջին հաղթանակը տոնելու նաև առաջնությունում:

Մրցակիցների առաջին շրջանի խաղում գրանցվել էր մարտական ոչ-ոքի՝ 2:2: «Ուլիսն» այդ խաղում Ալեքսանդր Յուշինի և Բեսիկ Չիմակաձեի խփած գոլերի շնորհիվ հաղթում էր 2:0 հաշվով, սակայն ավելացված ժամանակում Պետրոս Ավետիսյանն ու Միգել Լոպեսը գրավեցին մրցակցի դարպասը՝ իրենց թիմին փրկելով պարտությունից:

Մրցակիցների հանդիպումներում բոլորից արդյունավետ է գործել «Բանանցի» նախկին հարձակվող Արամ Հակոբյանը, ով խփել է 9 գնդակ: «Ուլիսից» 4-ական գոլի հեղինակ են դարձել Արտյոմ Ադամյանը և Արսեն Բալաբեկյանը: Հետաքրքիր է, որ «Բանանցում» հանդես գալիս Արսեն Բալաբեկյանը 3 անգամ գրավել է «Ուլիսի» դարպասը:

1 2 3 4