Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Բարձրագույն խումբ. 13-րդ տուրին ընդառաջ

«ՇԻՐԱԿ» – «ԱՐԱՐԱՏ»

Շիրակ - Արարատ

72 խաղ,  +30=22-20, 101:80
4 նոյեմբերի, ժ.15:00, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ

Նախորդ տուրում «Շիրակն» արտագնա խաղում հաղթելով «Բանանցին», շարունակեց ընթացիկ առաջնությունում հյուրընկալվելիս իր անպարտելի խաղերի շարքը՝ պահպանելով միանձնյա առաջատարի դիրքը: Որքան էլ որ տարօրինակ է, շիրակցիներն ընթացիկ առաջնությունում ավելի հաջող են հանդես գալիս մրցակիցների դաշտերում, քան Գյումրիում, որտեղ երկու անգամ խաղադաշտից հեռացել են պարտված:

Վերջին շրջանում «Արարատի» կազմում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել: Թիմի մարզչական կազմը հրաժարվել է մի խումբ լեգեոնականների ծառայություններից, փորձառու մի քանի հայ ֆուտբոլիստներ էլ արդեն բավական ժամանակ «Արարատի» հայտացուցակում չեն հայտնվում: Արկադի Անդրեասյանը հիմնականում ապավինել է երիտասարդ ֆուտբոլիստների վրա, որոնք սակայն առայժմ խաղային փորձի ու անհրաժեշտ վարպետության պակասի պատճառով չեն կարողանում դրական արդյունք ապահովել:

Գյումրիում մրցակիցների միջև կայացած առաջին շրջանի խաղում «Շիրակին» հաղթանակ էր պարգևել 17-ամյա Վահան Բիչախչյանը՝ խաղավարտից 4 րոպե առաջ խփելով հանդիպման միակ գնդակը: Ի դեպ, դա ոչ միայն պատանի ֆուտբոլիստի առաջին գոլն էր բարձրագույն խմբում, այլև շիրակցիների խփած հոբելյանական՝ 100-րդ գնդակն էր «Արարատի» հետ հանդիպումներում:

Երևանում մրցակիցների միջև կայացած երկրորդ շրջանի խաղում էլ հաջողությունն ուղեկցեց գյումրեցիներին: Միայն երկրորդ խաղակեսի սկզբում Ռումյան Հովսեփյանին հաջողվեց բացել հաշիվը: «Շիրակը» հաշիվը կրկնապատկելու հիանալի հնարավորություն ունեցավ, սակայն Դավիթ Հակոբյանը չկարողացավ դիպուկ իրացնել 11մ հարվածը. Արամ Հայրապետյանը հետ մղեց գնդակը:

Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 4 հանդիպումներից 3-ում հաղթել են շիրակցիները, մեկն ավարտվել է ոչ-ոքի: Վերջին հաղթանակը «Շիրակի» նկատմամբ արարատցիները տոնել են անցյալ տարվա նոյեմբերի 8-ին Գյումրիում՝ 1:0: Այդ հաղթանակն ինչ որ չափով կարելի է պատմական համարել, քանի որ մինչ այդ ՀՀ առաջնություններում մրցակիցների միջև անցկացված նախորդ 17 հանդիպումներից 15-ում հաղթել էին գյումրեցիները, 2 խաղ ավարտվել էր ոչ-ոքի: Ընդ որում վերջին 6 հանդիպումներն էլ ավարտվել էին շիրակցիների հաղթանակով:

Մրցակիցների միջև կայացած հանդիպումներում յուրօրինակ ռեկորդի հեղինակ է դարձել շիրակցի Անդրանիկ Բարիկյանը, ով 19 անգամ գրավել է արարատցիների դարպասը:

«Արարատի» լավագույն ռմբարկուն Նշան Էրզրումյանն է, ով 10 գոլի հեղինակ է դարձել:

Հանդիպմանը չի մասնակցի նախորդ խաղում խաղադաշտից հեռացված արարատցի Ռաֆայել Սաֆարյանը:

1 2 3

Բարձրագույն խումբ. 13-րդ տուրին ընդառաջ

Armenian Premier league

[ale_divider style=”medium” text=”textcenter”] «ՄԻԿԱ»-«ԱԼԱՇԿԵՐՏ»  [/ale_divider]

9 խաղ, +3=3-3, 7:10
7 նոյեմբերի, ժ.14:00, Երևան, «Միկա» մարզադաշտ

mika-alashkert

«Միկան» ընդամենը 2 օր է ունեցել հանդիպմանը նախապատրաստվելու համար, քանի որ նոյեմբերի 4-ին ՀՀ գավաթի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումն անցկացրեց «Շիրակի» հետ: «Միկան» կրկին հաստատեց գավաթային թիմի իր համբավը՝ այս անգամ էլ կիսաեզրափակչի ուղեգիր նվաճելով: Անշուշտ, թիմի ֆուտբոլիստները բարձր տրամադրությամբ են ասպարեզ մտնելու:

«Ալաշկերտը» նախորդ տուրում 2 կարևոր միավոր կորցրեց «Արարատի» հետ մրցավեճում, ինչը հնարավորություն տվեց «Փյունիկին» ընդհուպ մոտենալու առաջատարին: Այնպես որ այս խաղում ալաշկերտցիները ձգտելու են անպայման հաղթանակած հեռանալ խաղադաշտից:

Մրցակիցների միջև առաջին շրջանում կայացած հանդիպումը հաջող էր «Ալաշկերտի» համար, որը Միհրան Մանասյանի դուբլի շնորհիվ հաղթանակ տոնեց: 11 գնդակով առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը գլխավորող Մանասյանը վերջին 5 հանդիպումներում դաշտից չի հեռացել առանց գոլի՝ 6 անգամ գրավելով մրցակիցների դարպասները:

Հենց Մանասյանն էլ ալաշկերտցիներից առավել արդյունավետ է գործել «Միկայի» հետ հանդիպումներում՝ դառնալով 5 գոլի հեղինակ: «Միկայից» 2-ական անգամ աչքի են ընկել Տիգրան Բարսեղյանն ու Վարդգես Սաթումյանը, որոնք այլևս թիմում չեն:

1 2 3 4