Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Բարձրագույն խումբ. 12-րդ տուրին ընդառաջ

«ԲԱՆԱՆՑ»  – «ՇԻՐԱԿ»  

64 խաղ, +30=18-16, 113:63

29 հոկտեմբերի, ժ.15:00, Երևան, «Բանանց-1»  մարզադաշտ

banants - shirak

«Բանանցին» առայժմ ոչ մի կերպ չի հաջողվում կարգավորել խաղն ու բարելավել մրցաշարային վիճակը: Նույնիսկ մարզչական փոփոխությունը դրական ազդեցություն չունեցավ թիմի ցուցանիշների վրա: Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ անցկացրած առաջնության 3 հանդիպումներում «Բանանցն» ընդամենը մեկ միավոր վաստակեց՝ գոլազուրկ ոչ-ոքի ավարտելով մրցավեճն «Արարատի» հետ:

Այդ հանդիպումներում «Բանանցի» ֆուտբոլիստները չեն կարողացել գրավել մրցակցի դարպասը: Արդեն 4 խաղ շարունակ «Բանանցը» գոլ չի խփել: Թիմի գոլային երաշտը կազմում է 399 րոպե: Հետաքրքիր է, որ առայժմ վերջին գոլը «Բանանցի» ֆուտբոլիստները խփել են հենց «Շիրակի» հետ սեպտեմբերի 27-ին Գյումրիում կայացած երկրորդ շրջանի խաղում: 51-րդ րոպեին Նաիրի Մինասյանի խփած միակ գոլը հաղթանակ է պարգևել «Բանանցին»:

«Շիրակը» նախորդ տուրում սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվեց «Փյունիկին», սակայն թիմի միանձնյա առաջատարի դիրքն անսասան մնաց: Սակայն ևս մեկ «սայթաքման» դեպքում գյումրեցիները կարող են զրկվել առաջին հորիզոնականից:

Երևանում կայացած մրցակիցների առաջին շրջանի խաղում գյումրեցիներին մեծ դժվարությամբ, միայն ավելացված ժամանակում Դավիթ Հակոբյանի խփած միակ գոլի շնորհիվ հաջողվեց հաղթել «Բանանցին»: Դա մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 9 հանդիպումներում «Բանանցի» նկատմամբ գյումրեցիների տոնած 5-րդ հաղթանակն էր: Մնացած 4 խաղերում գրանցվել էր ոչ-ոքի:

«Բանանցի» հետ հանդիպումներում շիրակցիներից լավագույն արդյունքն ունի Անդրանիկ Բարիկյանը՝  խփելով 8 գնդակ: «Բանանցից» բոլորից արդյունավետ են գործել Արամ Հակոբյանն ու Արսեն Բալաբեկյանը` ևս դառնալով 8-ական գոլի հեղինակ:

1 2 3

Բարձրագույն խումբ. 12-րդ տուրին ընդառաջ

[ale_divider style=”medium” text=”textleft”] «ԱԼԱՇԿԵՐՏ»«ԱՐԱՐԱՏ» [/ale_divider]           

alashkert-ararat

9 խաղ, +3=24, 8:15
31 հոկտեմբեր
ի, ժ.14:00, Երևան, «Նաիրի» մարզադաշտ

Վերջին 4 օրվա ընթացքում մրցակիցները 2-րդ անգամ մրցավեճի կբռնվեն: Հոկտեմբերի 28-ին «Նաիրի» մարզադաշտում կայացած Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչի առաջին խաղում Միհրան Մանասյանի խփած միակ գոլը հաղթանակ պարգևեց ալաշկերտցիներին, որոնք առաջնությունում վստահորեն գլխավորում են մրցաշարային աղյուսակը՝ 4 միավորով գերազանցելով «Փյունիկին», «Շիրակին» ու «Գանձասար Կապանին»:

Արարատցիներն էլ հաջողության դեպքում կարող են միանալ առաջատարներին: Նրանք շատ հաջող են հանդես գալիս առաջնության 2-րդ շրջանում՝ 4 խաղում վաստակելով 10 միավոր, ինչը լավագույն արդյունքն է մասնակից թիմերի մեջ:

Առաջին շրջանի խաղում «Ալաշկերտն» օգտվելով մրցակցի պաշտպանների կոպիտ սխալներից, 2:1 հաշվով կամային հաղթանակ է տոնել:

Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 3 հանդիպումներում «Ալաշկերտը» 2 հաղթանակ է տոնել, մեկն ավարտել է ոչ-ոքի: Վերջին անգամ «Արարատն» «Ալաշկերտին» հաղթել է անցյալ տարվա սեպտեմբերի 28-ին՝ սեփական հարկի տակ առավելության հասնելով 2:1 հաշվով:

«Արարատի» բրազիլացի պաշտպան Ջուլիանո Հիմենեսը, ով առաջնության 6-րդ տուրում ծանր վնասվածք էր ստացել, այս տարի այլևս խաղադաշտ դուրս չի գա: «Ալաշկերտն» էլ հրաժարվել է սերբ Դուշկո Դուկիչի ծառայություններից:

1 2 3 4