Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Բարձրագույն խումբ. 10-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խումբ

«ՇԻՐԱԿ» – «ԳԱՆՁԱՍԱՐ ԿԱՊԱՆ»

Շիրակ - Գանձասար-Կապան

43 խաղ, +15=13-15, 47:57
22 հոկտեմբերի, ժ.15:00,  Գյումրի, Քաղաքային  մարզադաշտ

Տուրի կենտրոնական հանդիպումը մեծ հետաքրքրությամբ է սպասվում: Երկու թիմերն էլ հաջող էին մեկնարկել առաջնությունում: Սակայն եթե շիրակցիները շարունակեցին հաղթարշավը և այժմ 18 միավորով միանձնյա գլխավորում են մրցաշարային աղյուսակը, ապա գանձասարցիները հետագայում 4 անընդմեջ պարտություն կրեցին ու հայտնվեցին նախավերջին հորիզոնականում:

Սակայն վերջին 3 հանդիպումներում տարած հաղթանակների շնորհիվ «Գանձասար Կապանը» ներկայումս 13 միավորով եզրափակում է առաջատար եռյակը: Այդ հանդիպումներում կապանցիներն աչքի ընկան արդյունավետ գործողություններով՝ մրցակիցների դարպասը խփելով 7 գնդակ: Իսկ ահա Գրիգոր Մելիքսեթյանը սեփական դարպասն անառիկ պահեց:

Կապանում կայացած մրցակիցների առաջին շրջանի մրցավեճի ելքը վճռեց խաղավարտից 2 րոպե առաջ գյումրեցի Արամ Մուրադյանի խփած միակ գոլը:

«Շիրակը» շարունակեց հաջող մրցելույթները գանձասարցիների հետ հանդիպումներում: Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 11 հանդիպումներից 6-ում հաղթել են շիրակցիները, 5-ն ավարտվել է ոչ-ոքի:

Վերջին հաղթանակը «Շիրակի» նկատմամբ գանձասարցիները տոնել են 2013թ. հոկտեմբերի 30-ին՝ Կապանում առավելության հասնելով 2:0 հաշվով: Այդ հանդիպումից հետո սեփական հարկի տակ գյումրեցիների հետ անցկացրած հաջորդ 6 խաղերում գանձասարցիներին չի հաջողվել հաղթանակ տոնել՝  կրելով 2 պարտություն, 4 խաղ ավարտելով ոչ-ոքի:

Մրցակիցների մրցավեճում բոլորից արդյունավետ են գործել «Գանձասար Կապանի» նախկին վետերաններ Արթուր Քոչարյանն ու Արսեն Ավետիսյանը` խփելով համապատասխանաբար 9 և 7 գնդակ: Գյումրեցիներից  5 գոլի հեղինակ է դարձել Դավիթ Հակոբյանը:

1 2 3

Բարձրագույն խումբ. 10-րդ տուրին ընդառաջ

«ՄԻԿԱ»-«ՇԻՐԱԿ»        

17 հոկտեմբերի, ժ.14:00, Երևան, «Միկա» մարզադաշտ

56 խաղ, +24=19-13, 82:48

Մրցաշրջանի մեկնարկի համեմատ «Միկան» զգալիորեն բարելավել է իր խաղը, իսկ «Շիրակը» հաջող ելույթների շնորհիվ առաջատար եռյակում է:

Առաջին շրջանում «Շիրակը» Գյումրիում հաղթել էր 2:0 հաշվով: Գոլերի հեղինակներ էին դարձել Վիուլեն Այվազյանն ու Գոռ Մալաքյանը:

Թեև ՀՀ առաջնություններում «Միկան» զգալի առավելության է հասել «Շիրակի» նկատմամբ, սակայն վերջին տարիներին գյումրեցիները շատ հաջող են խաղում միկացիների դեմ: Առաջնության վերջին 11 հանդիպումներում «Շիրակը» 5 անգամ հաղթել է «Միկային», նույնքան անգամ էլ ոչ-ոքի արդյունք է գրանցվել: Միակ հաղթանակը «Միկան» տոնել է անցյալ տարվա հոկտեմբերի 19-ին՝ Երևանում առավելության հասնելով 3:1 հաշվով:

«Միկայի» կազմում առավել արդյունավետ է գործել Արտյոմ Ադամյանը` դառնալով 7 գոլի հեղինակ: Շիրակցիներից լավագույն արդյունքն ունի Սերժ Դեբլեն` խփելով 5 գնդակ:

1 2 3 4