Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Բանանցից» կհեռանան 8 ֆուտբոլիստներ, մեկ այլ խաղացողի պայմանագիրը երկարաձգվել է

2015/16 մրցաշրջանի աշնանային հատվածի ավարտից հետո «Բանանցի» ութ ֆուտբոլիստներ կհեռանան ակումբից, հայտնում է ակումբի մամլո ծառայությունը:

Փոխադարձ համաձայնությամբ խզվել են Բոյան Միխայլովիչի, Սարգիս Բալոյանի, Վարդան Մովսիսյանի, Կարեն Հարությունյանի, Արամ Շախնազարյանի և Արմեն Մանուչարյանի հետ պայմանագրերը:

Նաև ավարտվել են Ջերեմիա Ջոնի և Անդրանիկ Քոչարյանի պայմանագրերի ժամկետները և այս ֆուտբոլիստների հետ նոր պայմանագրեր չեն կքնվի: «Բանանցում» չի շարունակի աշխատել նաև «Բանանց-2»-ի իսպանացի մարզիչ Կրիստիան Բեգերը, ում հետ պայմանագիրը նույնպես խզվել է փոխադարձ համաձայնությամբ:

«Բանանց» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում նշված ֆուտբոլիստներին ակումբում անցկացրած ժամանակահատվածի ու պրոֆեսիոնալ աշխատանքի համար և հաջողություն է մաղթում հետագա կարիերայում:

Երկարաձգվել է «Բանանց» ֆուտբոլային ակումբի և 18-ամյա կիսապաշտպան Հակոբ Հակոբյանի միջև պայմանագրի ժամկետը: Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2017 թվականի հունիս ամիսը:

Հակոբ Հակոբյանը, ով հանդիսանում է նաև Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստ, Հայաստանի ընթացիկ առաջնությունում «Բանանցի» կազմում մասնակցել է յոթ հանդիպման՝ հինգ անգամ դաշտ դուրս գալով մեկնարկային կազմում:


Ռոնալդինիոն կազմել է իր Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականը

Բրազիլացի պաշտպան և աշխարհի չեմպիոն Լուսիոն կազմել է իր «երազանքի» թիմը

Ռոնալդոն կազմել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը

Արիեն Ռոբենը կազմել է իր երազանքի թիմը (ֆոտո)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 10)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 9)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Հայաստանի ազգային հավաքականը 25 տարեկան է

Իսլանդիայի հավաքականը ծաղրել է ԱՄՆ-ի հավաքականին

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 7)

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Ազգերի լիգայի օրացույցը

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 6)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 5)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Ֆուտբոլային «թույն» նկարներ, որոնք անպայման պետք է տեսնել (մաս 2)