Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Այսօր կայանալիք ամենաուշագրավ ֆուտբոլային հանդիպումները

Լիգա 1: 16-րդ տուր: 

«Անժե» – ՊՍԺ

Ժամը 22:00

PSG

 Խաղից առաջ

Այսօր տեղի կունենա ֆրանսիական Լիգա 1-ի «Անժե» – ՊՍԺ հանդիպումը: Նայելով մրցաշարային աղյուսակին կարելի է ասել, որ այս խաղը տուրի կենտրոնական հանդիպումն է:

Դեռ մեկ տարի առաջ «Անժեն» հանդես էր գալիս ֆրանսիական Լիգա 2-ում, իսկ այս տարի թիմը զարմացնում է բոլորին: 15 տուրից հետո «Անժեն» զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:
Ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ն շարունակում է հիանալի հանդես գալ: Լորան Բլանի սաները Լիգա 1-ում դեռ ոչ մի պարտություն չեն կրել և վստահորեն շարունակում են մոտենալ իրենց հերթական չեմպիոնությանը:

Սպասվում է դիտարժան և գոլառատ հանդիպում:

 

Հավանական մեկնարկային կազմեր

«Անժե»: Բուտելո – Մանկաու, Տրաորե, Թոմաս, Անդրյու – Մանգանի, Սաիս, Նդոյե – Սունու, Կետկեոֆոֆոնե, Կամարա

ՊՍԺ: Տրապ – Մաքսվել, Մարկինյոս, Լուիս, Օրյե – Մատյուիդի, Մոտտա, Ստամբուլի – Կավանի, Իբրահիմովիչ, Դի Մարիա

 

Հանդիպմանը չեն մասնակցի

«Անժե»:  Յոհան Էուդելին, Ֆերեբորի Դորե, Օլիվիեր Օրյակի և Ռոման Թոմասի մասնակցությունը կասկածի տակ է

ՊՍԺ:  Մարկո Վերրատտի, Խավիեր Պաստորե, Գրեգորի վան դեր Վիլ, Սերժ Օրիեյի և Էզեկիել Լավեսսի մասնակցությունը կասկածի տակ է

 

Միմյանց դեմ

20.04.2011: «Անժե» 1-3 ՊՍԺ

# Թիմ Խ Հ Ո Պ ԳԽ ԳԸ Գ+/- Մ Մարզավիճակ
1 Պարի Սեն Ժերմեն 15 13 2 0 37 8 +29 41 ՀՀՀՀՀՀ
3 Ան-ժե 15 7 5 3 14 9 +5 26 ՀՈՊՊՈՀ

 

1 2 3 4