Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Այսօր կայանալիք ամենաուշագրավ ֆուտբոլային հանդիպումները

Անգլիական լիգայի գավաթ: Քառորդ եզրափակիչ

«Սաութհեմփթոն» – «Լիվերպուլ»

Ժամը 23:45

Southampton-vs-Liverpool

Խաղից առաջ

Յուրգեն Կլոպի ժամանելուց հետո «Լիվերպուլը» սկսել է բավականին հետաքրքիր ֆուտբոլ ցուցադրել: «Մերսիսայդցիները» արդեն հասցրել են առավելության հասնել Պրեմիեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ, նաև պարտության մատնել Ժոզե Մոուրինյոյի «Չելսիին»: Այժմ Կլոպի սաները մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 6-րդ հորիզոնականը և առաջատարին զիջում ընդամենը 6 միավոր: Անգլիական լիգայի գավաթը հիանալի հնարավորություն է Կլոպի համար ՝ նվաճելու իր առաջին տիտղոսը «Լիվերպուլում»: Հաղթանակի դեպքում «Լիվերպուլը» կարող է կիսաեզրափակիչ փուլում հանդիպել «Մանչեսթեր Սիթիին», «Էվերտոնին» կամ «Սթոք Սիթիին»: Ինչ վերաբերվում է «Սաութհմեփթոնին», ապա Ռոնալդ Կումանի թիմը այս տարի ամռանը վաճառեց իր առաջատարներից մի քանիսին: Այժմ «Սաութհմեփթոն» զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը:

 

Հավանական մեկնարկային կազմերը

«Սաութհեմփթոն»:  Ստելենբուրգ – Յոշիդա, Քոուլկեր, վան Դայք, Բերտրան – Վանյամա, Ռոմեու – Լոնգ, Վարո Փրոուզ, Դեվիս – Պելլե

«Լիվերպուլ»:  Մինյոլե – Քլայն, Շկրտել, Լովրեն, Մորենո – Միլներ, Լուկաս, Հենդերսեն – Այբ, Սթարիջ, Ֆիրմինո

 

Միմյանց դեմ

25.10.2015: «Լիվերպուլ» 1-1 «Սաութհեմփթոն»

22.02.2015: «Սաութհեմփթոն» 0-2 «Լիվերպուլ»

17.08.2014: «Լիվերպուլ» 2-1 «Սաութհեմփթոն»

1 2 3