Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ավարտվեց Եվրոպայի ֆուտբոլի ամենափոքր ազգային առաջնության աշնանային շրջանը. Գևորգ Ղազարյանի ֆոտոբլոգը

Թվում է հեգնո՞ւմ եմ, ո՛չ: Այդ տխուր փաստի շեշտադրմամբ ցանկանում եմ հիշեցնել, որ 8 թիմից կազմված Հայաստանի առաջնության գործող բրոնզե մեդալակիրը՝ «Ալաշկերտը» կարողացավ այս տարի ամռանը Եվրոպա Լիգայում պարտության մատնել Շոտլանդիայի 2013–14 մրցաշրջանի գավաթակրին: Այս պահին, նույն «Ալաշկերտը» ցույց է տալիս, թերևս առաջնության ամենադիտարժան խաղը, արժանիորեն գլխավորելով մրցաշարային աղյուսակը, իսկ գլխավոր ռմբարկուներ Միհրան Մանասյանն ու բրազիլացի Էբեր Արաուխոն իրենց գոլերով զարդարում են այդքան միապաղաղ թվացող առաջնությունը:

Կից լուսանկարներով սկսենք խոսել ամենի մասին ըստ հերթականության …
Ամենափոքր Premier League-ն (Բարձրագույն խումբը) մեկնարկեց «Բանանց» – «Միկա» խաղով՝ 1:1:

1
«Բանանց»-ի մարզադաշտում հնչում է Հայաստանի հիմքը: Տրվում է առաջնության մեկնարկը:

Ինչպես և ամեն տարի է ստացվում, այս անգամ ևս ուշադրությունն իրենց վրա են բևեռում ակումբները, որոնք վերափոխման նոր փուլ են թևակոխում: Նմանների թվում առաջինը «Միկա»-ն էր: Առաջնության մեկնարկում այն համալրեցին Ռուսաստանի սիրողական լիգաներից մեկում հանդես եկող «Կվազառ» ակումբի ֆուտբոլիստները: Պատկան ներկայացուցիչները հավաստիացրեցին, որ միայն ուրախ են պրոֆեսիոնալ մակարդակ անցնելու այս բացառիկ հնարավորության համար: Աշնանային շրջանը «Միկա»-ն, ուր աշխատանքի անցավ նաև 20-րդ դարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանն, ամփոփեց  6-րդ տեղում վաստակած 14 միավորով:

2
«Միկա»-ն տոնում է պատասխան գոլը «Բանանց»-ի դարպասը

Այժմ արդեն ակումբների մասին ըստ մրցաշարային աղյուսակում իրենց գրաված հորիզոնականի: Ըստ այդմ, սկսենք անհույս հետնապահ, հետայսու ամենայն հավանականությամբ նաև առաջնությունը կեսճանապարհին լքող «Ուլիս»-ից: Ի՞նչ կարելի է ասել ակումբի մասին, որ չունի ենթակառուցվածք ու առաջնությունը ֆինանսների բացակայության պատճառով չի կարող շարունակել: Երևի թե բավարարվենք այդքանով:

3
«Ուլիս»-ը կրում է հերթական անհույս պատությունը այս անգամ «Ալաշկերտ»-ից սեփական հարկի տակ 0:3

«Բանանց»-ն առաջնության ընթացքում սկսեց նոր կերպարանք ստանալ բառի ուղիղ իմաստով: Դա մասնավորապես տեղի ունեցավ շնորհիվ «Բանանց» մարզադաշտի աչք շոյող փոփոխությունների, երկրպագուների ի հայտ գալով, ինչպես նաև ենթակառուցվածքների արագացված տեմպերով զարգացման: Դէ իհարկե, չմոռանանք իսպանական մարզչական շտաբը Տիտո Ռամալյոի գլխավորությամբ: Դեռ ավելին, այժմ ընդմիջմանը դուք պարտավոր չեք մտորել, թե ինչով կարող եք ինքներդ ձեզ զբաղեցնել. Հաճելի երաժշտությունից բացի, «Բանանց» մարզադաշտում խաղարկվում են նաև նվերներ:

4

5

6

7

Կապանի «Գանձասարը» ևս կրեց իր բաժին փոփոխությունները, սակայն ի ուրախություն ֆուտբոլասերների դա միայն անվանական փոփոխություն էր: Առաջնության մեկնարկում ամեն ինչ այլ կերպ էր թվում: Թիմը Կապանի փոխարեն մարզվում էր Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում, իսկ առաջնության մեկնարկից մի քանի շաբաթ առաջ դեռևս որևէ հավաք չէր անցկացրել: Արդյունքում, Հայաստանի հարավը ներկայացնող թիմը վերանվանվեց «Գանձասար-Կապան»: Թիմն աշնանային հատվածն ամփոփում է 22 միավորով մրցաշարային հինգերորդ հորիզոնականում:

9
«Գանձասար»-ի կազմում գոլի հեղինակ է դառնում Գոգիտա Գոգատիշվիլի, 30 (0:1) Առաջնության թերևս մինչ այժմ գրանցված ամենագեղեցիկ գոլը

8

10
«Գանձասարը» մարզվում է Աբովյանում, թիկունքով կանգնած է մարզիչ Սամվել Պետրոսյանը

Գյումրվա «Շիրակը» կարծես թե կարիք ունի նոր Ժան Ժան Բուգուհիի: Վերջինիս հարվածային առաջնագծում փոխարինելու եկած Կոնան Օդիլոն Կուակուն այդքան էլ արդյունավետ չի գործում: Գյումրեցիներն աշնանային հատվածը եզրափակում են 4-րդ հորիզոնականում վաստակած 24 միավորով:

11
Արագածն անգամ խաղադաշտում հետևում է Հայաստանի առաջնությանը
12
Կադրեր «Ալաշկերտ» – «Շիրակ» 2:0 դիմակայությունից
13
Կադրեր «Ալաշկերտ» – «Շիրակ» 2:0 դիմակայությունից

Անակնկալ կարելի է համարել «Արարատ»-ի հայտնվելը երրորդ հորիզոնականում: Վարուժան Սուքիասյանի գլխավորած թիմն առաջնության ընթացքում արդեն սկսեց կերպարանափոխվել ու աշնանային հատվածի վերջնահատվածում վստահ իր խաղով, հավաքեց 25 միավոր՝ շրջանցելով գյումրեցիներին:

14
«Արարատ»-ը ստուգում է Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասի դարպասաձողի ամրությունը:

15

16

17

Առաջատար «Ալաշկերտ»-ից կարծես թե փորձում է հետ չմնալ միայն «Փյունիկ»-ը: Գործող չեմպիոններն անձնական հանդիպումներում տարել են մեկ հաղթանակ, իսկ աշնանային շրջանում վերջին տուրում՝ «Ալաշկերտ» մարզադաշտում խաղն ավարտեցին գոլազուրկ 0:0 հաշվով՝ մնալով երկրորդ հորիզոնականում հավաքած 30 միավորով: «Փյունիկ»-ը նաև ամենաքիչ գոլ բաց թողած թիմն է, միայն 10-ը, խփած 30-ի դիմաց: Թիմի գլխավոր ռմբարկուն՝ Վարդան Պողոսյանը 8 գնդակով:

18

19

20

Առաջնության առաջատարի մասին ավելի լավ կխոսեն թվերը.
1.         Ալաշկերտ    15        9          5          1          27        12        32 միավոր

Լավագույն ռմբարներ՝ 1, Միհրան Մանասյան («Ալաշկերտ») 12, 2 Հեբեր Արաուխո Դոս Սանթոս («Ալաշկերտ») 10

21

22
Արաուխոյի հերթական գոլն, այս անգամ «Բանանց»-ի դարպասը
23
Էբերն ու Խաշմանյանը
24
Գլխավոր ռմբարկու Միհրան Մանասյան

25

26
Կասպարովը գնդակ է բաց թողնում սեփական դարպասը մարզման ընթացքում

[ale_tabs] [ale_tab title=” “] Սույն հոդվածը հրապարակվել է «Վիվառո Նյուզի» կազմակերպած մրցույթի շրջանակներում: Հոդվածում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել «Վիվառո Նյուզի» տեսակետների հետ: Հոդվածի օգտին քվեարկելու համար սեղմե՛ք ներքևում գտնվող «Հավանել հոդվածը» կոճակը:[/ale_tab] [/ale_tabs]