Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արթուր Եդիգարյանը մնացել է առանց ակումբի

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արթուր Եդիգարյանը լքել է Մինսկի «Դինամոն»: Հայ կիսապաշտպանի պայմանագիրը ավարտվել է, և ակումբը հրաժարվել է երկարաձգել այն: Նույն պատճառով թիմը լքել են նաև երկու այլ ֆուտբոլիստներ:

Արթուր Եդիգարյանը «Դինամո» էր տեղափոխվել միայն այս ամառ, սակայն թիմի հիմնական կազմում մշտական տեղ ձեռք բերել չկարողացավ: 28-ամյա կիսապաշտպանը թիմի կազմում անցկացրեց 19 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: «Դինամոն» այս մրցաշրջանում դարձավ Բելառուսի առաջնության արծաթե մեդալակիր:

Ակումբն իր պաշտոնական կայքում շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին համագործակցության համար: