Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արթուր Աբրահամը ամուսնացել է

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հայտնեց, որ ամուսնացել է: Բռնցքամարտիկի պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Հայաստանում՝ մոտ վեց ամիս առաջ:

Արթուր Աբրահամի կնոջ անունը Մերի է, նա ուսանող է, սովորում է ԵՊՀ-ում:

-Նոր կյանք ենք սկսել, բայց այս շրջանը մեզ համար շատ դժվար է, որովհետև շատ ժամանակ չենք հասցնում միասին անցկացնել: Սակայն Գերմանիայում ես ապրում եմ լիովին սպորտային կյանքով,- նշում է Աբրահամը:

Բռնցքամարտիկի երազանքն է ունենալ երեք երեխա: