Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Արսենալի» 3 ֆուտբոլիստներ կհեռանան լոնդոնյան ակումբից

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Արսենալը» մտադիր է բաժանվել Թոմաշ Ռոսիցկիի, Միկել Արտետայի և Մաթյե Ֆլամինիի հետ:

Տվյալ պահին 31-ամյա Ֆլամինին մեծ դեր ունի Արսեն Վենգերի թիմում: Ֆրանսիացին հիանալի փոխարինում է վնասվածքներ ստացած Ֆրանսիս Կոկլենին և Սանտի Կասորլային: Սակայն անգլիական ակումբը մեծ հույսեր չի կապում Ֆլամինիի հետ մոտ ապագայում և  չի պատրաստվում երկարաձգել վերջինիս պայմանագիրը:

Նաև որպես ազատ գործակալներ ակումբը կլքեն Միկել Արտետան և Թոմաշ Ռոսիցկին, ովքեր շարունակում են ապաքինվել ստացած վնասվածքներից հետո: