Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Արսենալը» միացավ Մահրեզի համար մղվող պայքարին

«Լեսթեր Սիթիի» հարձակվող Ռիյադ Մահրեզը հայտնվել է հերթական անգլիական ակումբի ուշադրության կենտրոնում:

Ըստ Daily Mail-ի, «Մանչեսթեր Յունայթեդից» և «Տոտենհեմից» հետո ալժիրցի ֆուտբոլիստով սկսել է հետաքրքրվել «Արսենալը»:

Ըստ թերթի ՝ «զինագործները» արդեն առաջարկություն են արել 24-ամյա ֆուտբոլիստի համար

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «ՄՅՈՒ»-ն և «Տոտենհեմը» պատրաստ են վճարել Մահրեզի համար 41 մլն եվրո: