Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արևմտյան Հայաստանի հավաքականը կմրցի «Մարսելի» դեմ

Արևմտյան Հայաստանի նորաստեղծ հավաքականը այսօր պաշտոնապես հայտնել է, թե երբ և ում դեմ է անցկացնելու իր առաջին հանդիպումը։

Մրցակիցը լինելու է ոչ ավել, ոչ պակաս՝ Մարսելի «Օլիմպիկը»։ Հանդիպումը տեղի է ունենալու 2016 թվականի հունվարի 6-ին «Կուտ Բլում Ստեդիում» մարզադաշտում։ Խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 19։00-ին։

Նշենք, որ Մարսելի «Օլիմպիկը» հայտնի է Հայաստանի նկատմամբ ջերմ վերաբերմունքով, ինչպես նաև բազմիցս իր աջակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։