Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արամ Ոսկանյանը կգլխավորի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Հավաքական թիմերի բաժինը, Արամ Ոսկանյանը նշանակվել  է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ: Արամ Ոսկանյանը 11 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Որպես մարզիչ՝ Ոսկանյանը գլխավորել է «Միկան», իսկ մինչև վերջերս հանդիսանում էր «Բանանցի» գլխավոր մարզիչ: Ոսկանյանի օգնականը Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականում կլինի Մանուկ Սարգսյանը:

ՀՖՖ պաշտոնական կայք