Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ալֆոնսո Տաբակյանը՝ «Ռասինգին». «Դուք միջնամատ ցույց տվեցիք թուրքերին»

Արգենտինական «Ռասինգը» բանակցություններ է վարել «Turkish Airlines»-ի հետ, սակայն ի վերջո հրաժարվել է նրանց հետ պայմանագիր ստորագրել:

«Ռասինգը» իր պաշտոնական կայքում հրապարակել է Հարավային Ամերիկայի հայ երիտասարդների միության շնորհակալական խոսքը:

«Ֆուտբոլում մարզաշապիկը և ակումբի գույները պետք է անբիծ լինեն: Դրանք բացահայտում են ակումբը երկրպագուների համար:

Այդ պատճառով աշխարհում ոչ մի երկրպագու չի ցանկանա, որպեսզի իր թիմը համագործակցի մի կազմակերպության հետ, ով խախտել է մարդու իրավունքները»,- հայտարարել է Հարավային Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի նախագահ Ալֆոնսո Տաբակյանը:

Հիշեցնենք, որ այդ նույն պատճառով հովանավորչական գործարքից հրաժարվել էր «Սան Լորենսոն»: